Արցախում անվտանգային իրավիճակը դարձյալ լուրջ լարված է. Օրինաչափ է, քանի դեռ ընդդիմությունը չի թելադրում օրվա իրական օրակարգը
Դիտել նաև
«ԽՍՀՄ փլուզումից և ՀՀ-ի անկախությունից ի վեր Թուրքիան մեր երկրի դեմ փաստացի պատերազմում է». Վարուժան Գեղամյան
Ո՞վ է Ջևդեթ Յըլմազը. Վարուժան Գեղամյանի անդրադարձը
Սա է ներկայիս վարչախմբի «խաղաղությունը»՝ թուրքերին ամեն ինչ, մեզ՝ հայերիս ոչինչ․ թյուրքագետ
«Ուշադրություն իրանական պատվիրակության կազմին»․ Վարուժան Գեղամյան
Բանակցային տրամաբանությունը արդեն իսկ փոխվել է հօգուտ Իրանի. Վարուժան Գեղամյան
Արցախում անվտանգային իրավիճակը դարձյալ լուրջ լարված է, քանի որ Ադրբեջանը ոչ միայն հրետակոծում է հայկական բնակավայրերը, այլև մեկ օրից ավել է` ողջ արցախահայությանը զրկել է գազից, փորձելով ստեղծել հումանիտար աղետ: Օրինաչա՞փ է, որ հերթական անգամ կապիտուլիացիոն իշխանությունը այս կարևորագույն թեմայից շեղելու համար, որը լիարժեք իրենց մեղավորության և պատասխանատվության տիրույթում է, դաշտ է նետում ինչ-որ պետական երրորդական կառույցի տարբերանշանի շուրջ մի պրիմիտիվ քննարկում: Ու նույնիսկ խելացի մարդիկ տրվում են այս պարզ հնարքին: Օրինաչափ է: Օրինաչափ է, քանի դեռ ընդդիմությունը չի թելադրում օրվա իրական օրակարգը:
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

