«Մորիցս եմ սովորել, դա տեսնելն ինձ համար չափազանց ոգեշնչող էր». Սիրուշոյի գրառումը մայրիկի մասին
Երգչուհի Սիրուշոն Ինստագրամի իր էջում արխիվային լուսանկար է հրապարակել մայրիկի՝ երգչուհի Սյուզան Մարգարյանի հետ և գրառում արել մայրիկի մասին:
«Մորիցս եմ սովորել՝ ինչպես համատեղել ընտանիքը և աշխատանքը: Նա տանը լիարժեք մայր էր, կին, ամեն ինչ ընտանիքի բոլոր անդամների համար հասցնող: Իր կողմից միշտ սեր ու գերուշադրություն եմ ստացել ու անկախ իր աշխատանքային զբաղվածությունից, երբեք նրա բացակայությունը չեմ զգացել: Միևնույն ժամանակ տեսել եմ ինչ լրջությամբ է մոտենում իր աշխատանքին, ինչ ջանք է դնում. համերգներից մինչև կազմակերպչական հարցեր ու շփումներ, նա իր գործի մասնագետն էր ու աշխատում էր անմնացորդ: Դա տեսնելն ինձ համար չափազանց ոգեշնչող էր: Նա այդպիսին է մինչ օրս: Նա ինձ համար համատեղման լավագույն օրինակ»,- գրել է երգչուհին:
Նշենք, որ Սիրուշոն սպասում է իր երրորդ երեխային: Նա և Լևոն Քոչարյանը 2 որդի ունեն՝ Ռոբերտն ու Միքայելը: Զույգի երրորդ երեխան աղջիկ է: Օրեր առաջ Սիրուշոն գրել էր, որ այս տարի նաև աշխատանքային շատ ծրագրեր ունի, կփորձի ամե բան համատեղել: