Ադրբեջանցիները ականանետով գնդակոծել են Խրամորթի տարածքը, տուժածներ չկան. ՊԲ
Դիտել նաև
ՌԴ ՊՆ-ն հայտնում է՝ Խրամորթից արևելք ադրբեջանական դիրքերից կրակ է բացվել խաղաղ բնակչի ուղղությամբ
«Մենք թիկունքը պահենք, որ տղամարդիկ սահմանն անառիկ պահեն». Մի խումբ կանայք շարունակում են մնալ Խրամորթում
Ադրբեջանցիների սադրանքների հետևանքով Խրամորթից տարհանված կինը լույս աշխարհ է բերել իր 5–րդ երեխային. Տեսանյութ
Խրամորթցի Գայանեն միակ կինն է գյուղում, ամուսնու հետ կամավորագրվել է Խրամորթի ինքնապաշտպանությանը
Ուկրաինայի Գերագույն Ռադան աջակցություն է հայտնել Ադրբեջանի սադրիչ գործողություններին Արցախում
Մարտի 8֊ին` ժամը 23։00֊ի սահմաններում, ԱՀ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի հատվածում հակառակորդը հերթական անգամ խախտել է հրադադարը` 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական արձակելով գյուղի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։
Հայկական կողմից տուժածներ չկան։
Հրադադարի խախտման դեպքի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայումս օպերատիվ֊մարտավարական իրադրությունը հանգիստ է։

