Թուրքիայում վրացական մանկական համույթի ավտոբուս է շրջվել․ կան տասնյակ տուժածներ
Թուրքիայում՝ Գիրեսուն քաղաքի մոտ, վրացական մանկական «Լամպիրեբի» պարային համույթի անդամներին տեղափոխող ավտոբուս է շրջվել: Ինչպես հայտնում է «Իմեդի» հեռուստաալիքը, վթարի հետևանքով 38 մարդ է տուժել:
Ավտոբուսի շրջվելու պահին ուղևորները քնած են եղել: Վարկած կա, որ ղեկին քնել է նաև վարորդը, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Տուժածների մեծ մասը երեխաներ են, ովքեր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել:
Տուժել է նաև համույթի պարուսույցը: