Քադիրովականները Ուկրաինայում ևս մեկ բնակավայր են գրավել
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ հանրապետության հատուկ ջոկատայինները գրավել են ուկրաինական մի շարք բնակավայր։ Ճիշտ է, այս իրադարձությունը Քադիրովը ներկայացրել է որպես ազատագրում:
«Մեր մարտիկները՝ հայտնի հրամանատարների՝ Մահոմեդ Տուշաևի, Դանիիլ Մարտինովի և Հուսեյն Մեժիդովի գլխավորությամբ, առանց կորուստների ավարտին հասցրին առաջադրանքը՝ ոչնչացնելով նացիստներին և գրավելով նրանց նախկին տեղակայման վայրերից մեկը»,- գրել է ղեկավարը։