Թուրքական բանտից փախած Սևան Նիշանյան. «80 միլիոն բանտարկվածները երազում են փախչել այդ գժանոցից»
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով թուրքական բանտից փախուստի էր դիմել և նրա գտնվելու վայրը շարունակում է անհայտ մնալ, գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Կարծում եմ, երկրի զգացմունքների թարգմանիչը դարձա։ 80 միլիոն բանտարկվածները երազում են փախչել այդ գժանոցից»,-գրել է նա՝ նկատի ունենալով Թուրքիան և նրա շուրջ 80 միլիոն բնակչությանը:
Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում էր և դատապարտված էր 17 տարվա ազատազրկման, փախուստի էր դիմել հուլիսի 14-ի առավոտյան։ Նա թույլտվությամբ դուրս էր եկել Ֆոչայի բաց ռեժիմի բանտից և երեկոյան այդպես էլ հետ չէր վերադարձել:
Նրա թվիթերյան ու ֆեյսբուքյան էջում հայտնվել էր գրառում, որտեղ ասվում էր. «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին»: