Պեկինն ԱՄՆ-ից պահանջել է հրապարակել Ուկրաինայում գործող կենսալաբորատորիաների ցանկն ու բնույթը
Դիտել նաև
Ամերիկյան Foreign Policy-ն կանխատեսում է, որ Ուկրաինան խոշոր պարտություն է կրելու մոտ ժամանակներս
Սենսացիոն բացահայտում. պարզվում է՝ ռուս-ուկրաինական պատերազմում ուկրաինական կողմից սպանվածների և անհայտ կորածների թիվը հասնում է 1 մլն 700 հազարի
Ինչի՞ շուրջ համաձայնության եկավ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու և եվրոպական լիդերների հետ Վաշինգտոնում
Մեդվեդևը նշել է Պուտինի և Թրամփի՝Ալյասկայում հանդիպման հինգ հիմնական արդյունքներն Ռուսաստանի համար
Ի՞նչ են ցույց տալիս Պուտին-Թրամփ հանդիպման առաջին արդյունքները
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը պահանջել է Միացյալ Նահանգներից հրապարակել այն կենսալաբորատորիաների ցանկը, որոնք ամերիկացիները հիմնել են Ուկրաինայի տարածքում, ինչպես նաև նրանց գործունեության բնույթն ու հետազոտությունների առարկան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը մարտի 7-ին հայտարարել էր, որ Ուկրաինայի տարածքում գործում են ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ, որոնք զբաղված են այնպիսի վտանգավոր հարուցիչների ուսումնասիրմամբ, ինչպիսիք են սիբիրյան խոցը, ժանտախտը, դիզենտերիան ու դիֆտերիան։
Նկատենք, որ նախկինում ռուսական կողմը մի քանի անգամ հայտարարել էր, որ ամերիկյան կենսաբանական լաբորատորիաներ գործում են նաև Հայաստանի և Վրաստանի տարածքում։
Աղբյուր՝ 24news.am

