Ռուսաստանը մարտի 8-ին՝ ժամը 10։00-ից, Ուկրաինայում խաղաղ բնակիչների դուրսբերման «լռության ռեժիմ» է հայտարարել
Ռուսաստանը հայտնել է Կիևից, Խարկովից, Չեռնիգովից, Սումիից և Մարիուպոլից խաղաղ բնակիչների դուրսբերման «լռության ռեժիմի» մեկնարկի ժամանակը՝ ուկրաինական կողմից պահանջելով ներկայացնել հայտարարված երթուղիների անվտանգությունն ապահովելու մոտեցումների և երաշխիքների վերաբերյալ գրավոր փաստաթուղթ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
Տարհանումն իրականացնելու համար առաջարկվում է շարունակական կապ ստեղծել ռուսական և ուկրաինական կողմերի միջև՝ տեղեկատվության փոխադարձ փոխանակման համար։