Վահան Բիչախչյանը ճանաչվել է «Պոգոնի»՝ փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը ճանաչվել է լեհական «Պոգոնի»՝ նախորդ ամսվա լավագույն ֆուտբոլիստ։
Երկրպագուների միջև անցկացված քվեարկության արդյունքում Բիչախչյանը ստացել է ձայների 92%-ը, այս մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը։ Նոր ակումբում Վահանն անցկացրել է հինգ պաշտոնական հանդիպում՝ դառնալով երկու գոլի և մեկ արդյունավետ փոխանցման հեղինակ։