«Հայաստան» խմբակցությունը մտադիր է հանդես գալ Արցախի հարցով նոր օրենսդրական նախաձեռնությամբ
«Հայաստան» խմբակցությունը մտադիր է հանդես գալ Արցախի օկուպացված տարածքների վերաբերյալ նոր օրենսդրական նախաձեռնությամբ։ Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։
Մեկնաբանելով այն հարցը, թե արդյոք ՀՀ ԱԺ-ն կարող է հետեւել ԼՂՀ ԱԺ-ի օրինակին եւ օրենքի կամ հայտարարության տեսքով փաստաթուղթ ընդունել Արցախի օկուպացված տարածքների վերաբերյալ՝ Հակոբյանն ասաց, որ նման հնարավորություն կա, քննարկվում է, եւ հանրությունը շուտով կիմանա այդ քննարկումների արդյունքների մասին:
Մեկնաբանելով այն, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այս պահին նման նախաձեռնություն չեն քննարկում, Հակոբյանը խոստովանեց, որ այլ պատասխան չէր սպասում. «Ի՞նչ է՝ այլ արձագա՞նք էիք սպասում նրանցից»։