ՌԴ և Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը կհանդիպեն Թուրքիայում Անտալիայի ֆորումի ժամանակ
Ռուսաստանի եւ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի հանդիպումը կարող է տեղի ունենալ մարտի 10-ին՝ Անթալիայում կայանալիք դիվանագիտական համաժողովի շրջանակներում: Այս մասին երկուշաբթի հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, փոխանցում է ТАСС-ը:
«Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարները հաստատել են Անթալիայում հանդիպում անցկացնելու պատրաստակամությունը»,- ասել է Չավուշօղլուն Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ ՄԱրիա Զախարովան հաստատել է տեղեկությունը: