Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմաց շատրվանային համալիր կկառուցվի
Դիտել նաև
Որքան հարկ է վճարել Հայ առաքելական եկեղեցին 2025թ.-ի 3-րդ եռամսյակում
Ինչո՞ւ հետաձգվեց Եպիսկոպոսաց ժողովը
Միջազգային հեղինակավոր գործիչները նախազգուշացնում են՝ «Հայաստանում Եկեղեցին վերացնում են»
Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել
Սա եկեղեցին թուլացնելու և ներսից պառակտելու փորձ է. Տեր Մաղաքիա
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում 2023թ. նախատեսվում է շատրվանային համալիր կառուցել: Այս մասին որոշում է կայացվել այսօր՝ մարտի 7-ին, Երևանի քաղաքապետարանում աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարական տվեց քաղաքապետարանի շինբարեկարգման վարչությանը, որ երկշաբաթյա ժամկետում Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում շատրվաններ կառուցելու մրցույթ հայտարարեն. «Տարածքն անբարեկարգ է, այդտեղ կարող են լինել լավ շատրվաններ․ էդտեղ ջրի խնդիր էլ չկա, քանի որ մետրոյի ջրերը գալիս ու թափվում են Գետառի մեջ»,-ասաց Հրաչյա Սարգսյանը։

