Վարշավայում բռնագրավվում է ռուսական պատկանելությամբ գույքը
Վարշավայի քաղաքապետը մտադիր է բռնագրավել Ռուսաստանին պատկանող բնակելի համալիրը։
Ռաֆալ Տշասկովսկու խոսքով՝ համալիրում կտեղավորվեն Ուկրաինայից փախստականներ։
Նա հայտարարել է Վարշավայի իշխանությունների մտադրության մասին՝ բռնագրավել Սոբյեսկի փողոցում գտնվող բնակելի համալիրը, որը կառուցվել է անցյալ դարի 70-ականներին Խորհրդային Միության կողմից և հետագայում փոխանցվել է Ռուսաստանի Դաշնության սեփականությանը։ Այս մասին մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Վարշավան ցանկանում է ձեռք բերել Ռուսաստանի Դաշնության կողմից անօրինական կերպով զավթված անշարժ գույքը մայրաքաղաքի տարածքում»,- ասել է նա՝ հավելելով, որ մայրաքաղաքը կպահանջի նաև ռուսական այլ անշարժ գույքերի վերադարձ։
Zham.am