Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ
ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար Ինչպիսի՜ անակնկալ, սենսացիա՜... ՔՊ-ական Վլադիրմիր Վարդանյանը ՍԴ նախագահ է ընտրվել ՌԴ ԱԳՆ. Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից Քաղաքական արատավոր կարուսել Եթե Թրամփն ու իր դաշնակիցները փորձեն հատել Իրանի կարմիր գիծը՝ կկnտրենք նրանց ոտքերը․ ՀՀ-ն հաստատել է «Զանգեզուրի միջանցքի» կառուցումը․ ի՞նչ է սա նշանակում․ Իրանի նախկին ԱԳ նախարար Պատերազմ Արցախում
Նման հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան հանրային կարծիքի վրա ազդելու և քաղաքական ընդդիմախոսին վարկաբեկելու փորձ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ԿԱԼԱՆԱՎԱՅՐ Եթե քպ-ները վստահ են իրենց պնդումների ճշմարտացիությանը, ապա թող հրապարակեն փաստերը Հանրայինի անաչառության բացակայությունը Ծանրամարտի ՔՊ-ացման հետևանքը. գահավիժում 3-րդից 15-րդ տեղ Կրակովի կենտրոնում կրшկngներ են հնչել, կան զnhեր և վիրավորներ Ընդդիմության ներկայացուցիչների համատեղ ճեպազրույցը Փաշինյանը «աննախադեպ գործ» արեց՝ պոտենցիալ կnկnրդ կրծnղներս իրար ենք միացել. Լևոն Զուրաբյան ՎԱՀԱԳՆԱԼԵՔՍԱՆՅԱՆԱԿԱՆ ԿԵՂԾԻՔ` ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵԹԵՐԻՑ Գեբելսյան քարոզչության առաջամարտիկները չեն հանձնվում՝ ստել, ստել մինչև վերջ «Մայր Հայաստան» շարժման և կուսակցության ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ-ում Կանադայի դեսպանության խորհրդական Աարոն Քոյի հետ Արցախի իշխանությունները ողջունում են համազգային միավորման նախաձեռնությունը․ Իսկանդարյան Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունները Աբու Դաբիում տեղի կունենան նոյեմբերի 10-ին․ Պուտին Երիտասարդ կինը քավորի ու քավոր կնոջ կողմից բռնnւթյшն ենթարկվելուց հետո հայտնվել է հիվանդանոցում Ինչո՞ւ է նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին պետք Հայ դատի կենտրոնական խորհուրդը կոչ է անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մերժել Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը գլխավոր քարտուղարի պաշտոնում Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքները մեկնարկել են «Հրապարակ»․ Փաշինյանը վա-բանկ է գնում Կանանց միջազգային մարդասիրական պատվիրակությունը կմեկնի Բաքու միայն անվտանգության երաշխիքների առկայության պարագայում. Ռուբեն Վարդանյանի կին Իսրայելն այսօր գոյություն չէր ունենա, եթե ես թույլ տայի Իրանին միջուկային զենք ձեռք բերել․ Թրամփ Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Բոլոր պրոցեսների հիմքում պետք է դնել հասարակությանը․ Հովհաննիսյան Երևան քաղաքի կառավարումը ձախողված է․ մեծ բեռ՝ ուսանողների համար «Հրապարակ»․ Աննախադեպ նիստ է եղել Փաշինյանը պատասխանեց Պուտինին. Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից՝ Ենոքավան-Միլան թռիչքով Դավիթ Համբարձումյանը կգլխավորի «Կառուցող» կուսակցությունների դաշինքի համամասնական ցուցակը «Տապակա» ռեստորանի մոտ վիճաբանություն-ծeծկռտուք է տեղի ունեցել. բժիշկները պայքարում են ռեստորանի աշխատակցի կյանքի համար Ձյուն կտեղա․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Մեղադրող և տուժող կողմը միտում են ունեցել ձգձգել գործի քննությունը. Զոհրաբյան

Արևմտյան ճգնաժամի, 3–րդ համաշխարհային պատերազմի, միջուկային մարտագլխիկների և մեր ճակատագրի մասին

Հունական փիլիսոփայություն, հռոմեական իրավունք, քրիստոնեական բարոյականություն, բողոքական էթիկա։ Սրանք այն հենասյուներն են, որոնց վրա հիմնված է Արևմուտքի արժեհամակարգը։ Ավելի ճիշտ՝ հիմնված էր, քանզի ահագին կոդեր փոխակերպվել են, ձևախեղվել են, պրոֆանացիայի են ենթարկվել։
 
Գեդոնիզմը, ուտիլիտարիզմը, լիբերտարիզմը շեղումներ են, որոնք խժռել են ավանդական արևմտյան արժեքները, փչացրել են ազատականության և ընկերվարության մասին դասական ընկալումները։
 
Կոդափոխվել են նաև Արևմուտքի քաղաքացիական «կրոնները»՝ քաղաքական ժողովրդավարությունը և շուկայական հարաբերությունները։ Վերջիններս հիմնված են մարդու իրավունքների պաշտպանության և մասնավոր սեփականության անձեռնմխելիության սուրբ կոդերի վրա։
 
Նախորդ դարի առաջին կեսում Արևմուտքը երկու անգամ հանդիպեց լրջագույն ներքին շեղումների՝ բոլշևիզմ և նացիզմ/ֆաշիզմ (այս երկուսն էլ ամբողջությամբ արևմտյան գաղափարախոսությունների ծնունդ են և արևմտյան արժեհամակարգի մաս են կազմում)։
 
Ֆաշիզմն ու բոլշևիզմը սպառնալիք էին մարդու իրավունքներին և մասնավոր սեփականությանը։
 
Ֆաշիզմի դեմ Արևմուտքը, բոլշևիզմի հետ դաշինք կնքելով, ռազմական ճանապարհով հաղթանակ տարավ։ Իսկ ահա բոլշևիզմի դեմ հաղթանակն Արևմուտքն ապահովեց «փափուկ ուժի» միջոցով․ Բեռլինի պատն ընկավ առանց մեկ կրակոցի։
 
ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը ցնծության մեջ էր։ Հաջողությունից գլխապտույտ էր ապրում։ ԱՄՆ–ը ստանձնել էր միջազգային ժանդարմի դերը։
 
Միաբևեռ աշխարհը դեգրադացրեց Արևմուտքին ու լկտիացրեց «ոսկե միլիարդի» հայեցակարգի կողմնակիցներին։ Սակայն ժամանակի ընթացքում Չինաստանը, Ռոսաստանը, Հնդկաստանը և բազմաբևեռ աշխարհի մյուս փոքր ու միջին կողմնակիցները մարտահրավեր նետեցին Արևմուտքին, որն արդեն զգալիորեն հեռացել է իր իսկ արժեքներից։
 
Ուկրաինական ճգնաժամն արժեհամակարգային և մշակութաբանական է։ Երբ մենք տեսնում ենք, որ Արևմուտքը, ՌԴ–ի դեմ հիբրիդային պատերազմի շրջանակներում, ոտնձգություն է իրականացնում սրբության սրբոց համարվող մասնավոր սեփականության ինստիտուտի նկատմամբ ու դա անում է ռասիստական տարբերակով, ապա ակհայտ է, որ 1918–1922թթ․ գրված հայտնի աշխատության մեջ Շպենգլերի նկարագրած ճգնաժամը շատ ավելի խոր արմատներ ունի։
 
20–րդ դարասկզբին էքսպոպրիատորների էքսպոպրիացիան դատապարտող Արևմուտքն այսօր ընկել է նեոտրոցկիզմի գիրկն ու գեբելսյան քարոզչատեխնոլոգիաների միջոցով հակառուսական ռասիզմ է տարածում և հակառուսական կուլակաթափություն իրականացնում՝ կռիվ տալով անգամ համաշխարհային մեծության գրող և խորքային Արևմուտքի ճարտարապետներից համարվող Դոստոևսկու դեմ (աշխարհը Ֆրեյդի տեսության ծնունդի համար պարտական է հենց Դոստոևսկուն, որի ստեղծագործությունները հոգեվերլուծության գոհարներ են և ոգեշնչել են Ֆրեյդին)։
 
Աշխարհը հիմա կանգնած է 3–րդ համաշխարհային պատերազմի նախաշեմին։ Տնտեսական առումով այն արդեն գործողության մեջ է։ Ռազմականը սպասվում է։ Սարսափելին այն է, որ բախումը կարող է միջուկային մարտագլխիկներով լինել։
 
ՌԴ նախագահ Պուտինն առաջնորդվում է «Ո՞ւմ է պետք աշխարհը, եթե այնտեղ չի լինելու Ռուսաստանը», իսկ Արևմուտքի կարգախոսն է՝ «Աշխարհն առանց պուտինյան Ռուսաստանի ավելի անվտանգ ու բարգավաճ կլինի»։ Սրանք փոխբացառող և բախումնածին կարգախոսեր են՝ այդտեղից բխող բոլոր հետևանքներով։
 
Մնում է հուսալ, որ աշխարհի առաջնորդներն այնքան ողջամտություն և խոհեմություն կունենան, որ մարտագլխիկներն աջ ու ձախ չեն նետի։
 
Մեկ բան ակհայտ է՝ աշխարհն այս ճգնաժամից հետո էական փոփոխության է ենթարկվելու։ Մենք՝ հայերս, ամեն ինչ պետք է անենք այդ աշխարհում մեր տեղն ու դերն ունենալու համար։
 
ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>