Կիևի ռեժիմի գրեթե ողջ մարտական ավիացիան ոչնչացվել է. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի զինված ուժերը ոչնչացրել են ուկրաինացի զինվորականների գրեթե բոլոր մարտական պատրաստության ինքնաթիռները։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«ՌԴ օդատիեզերական ուժերի կործանիչն ու հակաօդային պաշտպանությունը օդում խոցել են ևս երեք ուկրաինական Սու-27 կործանիչներ և երեք անօդաչու թռչող սարքեր։ Ընդհանուր առմամբ, երեկ և այսօր Ուկրաինայի ռազմաօդային ուժերը կորցրել են 11 մարտական ինքնաթիռ և երկու ուղղաթիռ»,- ասել է նա։ Մարտի 6-ի առավոտյան Ռուսաստանի զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքի հարվածով շարքից հանել են ուկրաինական ռազմաօդային ուժերի օդանավակայանը Ստարոկոնստանտինովում։
Zham.am