Կիևը ծանուցել է ՄԱԳԱՏԷ-ին, որ Զապորոժիեի ԱԷԿ-ի ղեկավարությունը ենթարկվում է ՌԴ ԶՈՒ-ին
Ուկրաինան ծանուցել է ՄԱԳԱՏԷ-ին, որ ներկայումս Զապորոժիեի ԱԷԿ-ի ղեկավարությունը ենթարկվում է ռուսական զորքերի հրամանատարի հրամանին, ասել է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ «Ուկրաինան այսօր տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ՄԱԳԱՏԷ), որ թեև անձնակազմը շարունակում էր լրիվ դրուքով շահագործել Զապորոժիեի ատոմակայանը, այնուամենայնիվ, կայանի կառավարումն այժմ գտնվում է ռուսական զորքերի հրամանատարի ղեկավարության ներքո, որը վերահսկողություն է վերցրել տեղանքի վրա անցած շաբաթ»,- ասված է հայտարարության մեջ։ Ուկրաինան նաև հայտնել է, որ ԱԷԿ-ի ղեկավարության ցանկացած գործողություն, ներառյալ վեց ռեակտորների տեխնիկական շահագործման հետ կապված միջոցառումները, պահանջում են ռուս հրամանատարի նախնական համաձայնությունը, նշել է ՄԱԳԱՏԷ-ն։