Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ) 2026 թվականին մարդկանց մեծ մասը գնալու է ընտրության՝ Փաշինյանին քվեով պատժելու համար. Բագրատ Միկոյան
8
«Մայր Հայաստան»-ի հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Էլի զոհ բանակում. ՊՆ N զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանի դին Իշխանական թալանի անատոմիան․ ինչպես և ովքեր են հարստանում Փաշինյանի օրոք Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Ալեն Սիմոնյանի արկածները Ռուսաստանում (տեսանյութ) Ազգային ժողովի հերթական ընտրությունները տեղի կունենան 2026 թվականի հունիսի 7-ին Լավ է, որ Միքայել Սրբազանի խափանման միջոցը փոխվել է, բայց վատ է, որ նա դատվում է շինծու գործով. Անդրանիկ Թևանյան Մոսկվան Ալեն Սիմոնյանի արցունքներին չհավատաց (տեսանյութ) Վաղարշապատի իշխանության «հիբրիդային» այցը Ռուսաստան Խոշոր վթար կառավարության շենքի դիմաց Պատերազմ Արցախում
Մեր բոլոր արժեհամակարգերը հիմա ջարդում են. մենք`որպես սոցիում, այժմ շատ վտանգավոր փուլում ենք գտնվում. Ստեփան Դանիելյան (տեսանյութ) Պարգևավճարների թեմայով «գլադիատորական մարտեր» են կառավարությունում (տեսանյութ) ՔՊ-ն Վաղարշապատում պարգևավճարներ է բաժանել, բարձրացրել իրենց աշխատավարձը, թանկացրել մանկապարտեզների երկարօրյաների վարձը (տեսանյութ) «Մայր Հայաստան»-ի հանդիպումն արցախցիների հետ (տեսանյութ) Հայտնի են ԱՄՆ փոխնախագահի Հայաստան և Ադրբեջան այցի օրերը Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Լավրովը և Օվերչուկը զգուշացրին․ Սիմոնյանի այցն արդյունք չի տալու․ Հայկ Խալաթյան 2026 թվականին մարդկանց մեծ մասը գնալու է ընտրության՝ Փաշինյանին քվեով պատժելու համար. Բագրատ Միկոյան Ադրբեջանը սկսել է ԵՄ-ի հետ էներգետիկ միջանցքի աշխատանքները. Տղե՛րք, կարո՞ղ է արթնանանք. Արմեն Աշոտյան Էլի զոհ բանակում. ՊՆ N զորամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Դավիթ Մանուկյանի դին «Հայաստան» խմբակցությունը բաց նամակ է հղել ՀՀ ժամանող ԱՄՆ փոխնախագահին Քարոզարշավի ժամանակ բարեգործությունն արգելված է․ հակակոռուպցիոն Տիգրան Ավինյանը խցանման մեջ է հայտնվել նաև Երևանից դուրս․ այն տևել է մոտ 4 ժամ Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ» Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ» Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է գնդերեց քահանա հայրերին Իշխանական թալանի անատոմիան․ ինչպես և ովքեր են հարստանում Փաշինյանի օրոք Թանկացումներ և պարգևավճարներ (տեսանյութ) Հայաստանում շրջող կոռուպցիայի ուրվականը (տեսանյութ) Փաշինյանի տված պարգևավճարները․ «պետական» ընտրակաշառք (տեսանյութ) Վերին և Ներքին Շորժաները դատարկվել են Եկեղեցու դեմ արշավի շարունակությունը «Զեյթունի» գերեզմանատանը կինը հայտնաբերել է, որ իրենց ընտանիքին պատկանող գերեզմանոցում այլ անձի են հուղարկավnրել Առաջիկա ընտրություններին ո՞ւմ օգտին կքվեարկեն երիտասարդները. Ստեփան Դանիելյան-Միքայել Մելքումյան Մաքսային արտոնություն ստացած ընկերություններն առատաձեռն նվիրատվություններ են արել «Իմ քայլին» ու ՔՊ-ին Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը, ԱՄՆ փոխնախագահի տարածաշրջանային այցին ընդառաջ, համայնքային արշավ է սկսել Հարկային տեռոր է սկսվելու՝ բիզնեսմենների ջանից է դուրս գալու. Արա Վարդանյան Նոր որակի համախմբում․ հայտարարություն Եթե կարոտել եք 90-ականները, այցելեք Էջմիածին քաղաքի որոշ կանգառներ Ասֆալտամանուկների պահած Էջմիածինը (տեսանյութ)

Նոր օլիգարխ՝ ՔՊ հովանու տակ

«Հրապարակ»-ը գրում է. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նարեկ Նալբանդյանի դեմքով իր սրտի օլիգարխն է կերտում՝ ասում են վերջինիս ճանաչողները: Եթե Նարեկ Նալբանդյան անունը ոչինչ չի ասում, հիշեցնենք, որ նա վերջերս 5 միլիարդ դրամով ձեռք է բերել «Գոլդեն փելես» հյուրանոցը: Ընդ որում, ձեռք է բերել վարկային միջոցների հաշվին, այսինքն՝ բանկերն են աջակցել, որ նա նման թանկ գնում անի՝ պարզերես անելով իշխանություններին եւ հասարակությանն ապացուցելով, որ ապօրինի գույքի բռնագանձում ասվածը միֆ չէ՝ դա իրականացվում է, գույքը ոչ միայն բռնագանձում են, այլեւ վաճառում, եւ պետական բյուջեն դրանից շահում է։ 

Մինչեւ գործարար ոլորտ մտնելը Նարեկ Նալբանդյանը սովորական քննիչ է եղել եւ սերտ կապեր է ունեցել նախորդ իշխանությունների երեւելի դեմքերի հետ: 2018 թվականից հետո Նարեկի տերերը փոխվեցին. հիմա նա «պրիզնատ է գալիս» միայն իշխող ՔՊ-ին ու հատկապես Պետական վերահսկողական ծառայության պետ Ռոմանոս Պետրոսյանի եղբորը: «Իրար պաչ ու պռոշտիով են բարեւում»,- ասաց կողմերին լավ ճանաչող զրուցակիցս, ըստ որի՝ Նարեկի նոր տերերն ուզում են «փոքր քննիչից մեծ օլիգարխ ստանալ»:

Հիշեցնենք, որ ձվի շուկայում դեմպինգի իրականացումը եւս կապվում է նորահայտ օլիգարխի՝ Նարեկ Նալբանդյանի անվան ու նրա տնօրինության տակ անցած «Շիրակ» թռչնաֆաբրիկայի հետ: «Ձվի գինն իջեցրել է ընդհուպ մինչեւ 25 դրամ: Ճիշտ է՝ խանութներ կան, որ իրենց հեղինակությունը պահելու համար չեն էժանացնում, բայց, մեծ հաշվով, այն նույնիսկ ինքնարժեքից ցածր գնով է վաճառվում: Ինչպե՞ս դա կարող է լինել, եթե ձվի ինքնարժեքը 30-35 դրամ է, կերն էլ՝ ներմուծվող»,- հարցնում է զրուցակիցս: Հիշեցնենք, որ այս դեմպինգի պատճառով մի քանի օր առաջ «Լուսակերտ» թռչնաբուծարանի աշխատողները բողոքի ակցիա էին անում, եւ հավերն էլ նվիրեցին գյուղացիներին, քանի որ այլեւս չեն կարողանում կերակրել եւ առհասարակ՝ գոյատեւել։

Բայց ամենազարմանալին այն է, որ թռչնակերն ամենաթանկ գնով հենց Նարեկ Նալբանդյանն է ձեռք բերում: Ըստ զրուցակցիս՝ նա այն գնում է Երեւանում գտնվող «Արդանե» կոչվող ընկերությունից: «Այսինքն՝ ինքնարժեքն իր վրա ավելի թանկ է նստում, բայց ձուն ամենաէժանն է վաճառում: Գիտեմ, որ օրական 100-150 հազար դոլար տակ է տալիս ու չի տրտնջում, որովհետեւ տերերը լուսավոր ապագա են խոստացել: Հիմա մինուսով կաշխատի, որ հետո ֆաբրիկաներն արհեստականորեն սնանկացման գնան, ու ինքն աճուրդով դրանք ձեռք բերի: Սկսել է խոշորներից: Երբ թռչնաշուկան ամբողջությամբ իր վերահսկողությանն անցնի, ձվի գինը կբարձրացնի, մեկ տարի էլ որ ձուն 100 դրամով ծախի, կորցրածը հետ կբերի»:

Զրուցակցիս փոխանցմամբ՝ Նարեկ Նալբանդյանին անխոցելի օլիգարխ են դարձնում կառավարության թողտվությամբ․ «Բացի «Գոլդեն փելեսից», նրան են պատկանում նաեւ «Շիրակ» թռչնաֆաբրիկան, երկու ալրաղաց, տրանսպորտային մեկ ընկերություն, որոնք այս պահին աշխատում են մինուսով: Ինքն էլ հարկերից ազատված է»: 

Իսկ Նալբանդյանները երեք եղբայր են՝ Նարեկը փոքրն է։ Նրանք տարիներ առաջ ստեղծել են «ՄԱՆ հոլդինգը», որը զբաղվել է ոչ միայն թռչնաբուծությամբ, այլեւ անասնակերերի ու ալյուրի արտադրությամբ («Նալբանդյան ալյուր»), կազմակերպել է սպիրտի արտադրություն, տնտեսական ապրանքների ներմուծում եւ մանրամեծածախ առեւտուր, բեռնատար մեքենաների վերանորոգում: «Գյումրի հավկիթ»-ը եւ «Նոր Լուսակերտ հավկիթ»-ը նույնպես «ՄԱՆ հոլդինգին» են պատկանել: Եղբայրներն անգամ մի փորձ են արել քաղաքականությամբ զբաղվելու՝ 2016թ. ՏԻՄ ընտրություններին մասնակցել է եղբայրներից մեկը՝ Աշոտ Նալբանդյանը։ Ապա, չնայած իրենք վստահ են, որ Նալբանդյանը հաղթել է, սակայն հաղթանակը շնորհվել է ՀՀԿ-ական թեկնածուին: Եղբայրներից ավագը՝ Միհրանը, բնակվում է Ռուսաստանում, զբաղվում է հյուրանոցային բիզնեսով: Բայց նաեւ լուրեր կան, որ եղբայրների հարաբերություններն ինչ-որ պահից դադարել են ջերմ լինելուց, եւ նրանց ճանապարհները բաժանվել են։ Այժմ ասպարեզում է կրտսեր եղբայրը, որն իր ՔՊ-ական կապերի շնորհիվ կամաց համալրում է Հայաստանի խոշոր բիզնեսմենների շարքերը»։

 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>