ՌԴ-ն լռության ռեժիմ է հայտարարել եւ բացել է հումանիտար միջանցքները Մարիուպոլի եւ Վոլնովախայի բնակիչների համար
Ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարել եւ հումանիտար միջանցքներ է բացել Մարիուպոլի եւ Վոլնովախայի բնակիչների համար։
Այս մասին շաբաթ օրը լրագրողներին հայտնել են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այսօր՝ մարտի 5-ին Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 10-ից ռուսական կողմը լռության ռեժիմ է հայտարարում եւ հումանիտար միջանցքներ է բացում Մարիուպոլից եւ Վոլնովախայից խաղաղ բնակիչների դուրս բերման համար»,- հայտնել են գերատեսչությունում:
ՌԴ ՊՆ-ն պարզաբանել է, որ հումանիտար միջանցքներն ու դուրս բերման երթուղիները համաձայնեցվել են ուկրաինական կողմի հետ: