Թուրքիան կցանկանար Լավրովի և Կուլեբայի հանդիպում կազմակերպել Անթալիայում. Չավուշօղլու
Թուրքիայի իշխանությունները ցանկանում են Ռուսաստանի եւ Ուկրաինայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի եւ Դմիտրի Կուլեբայի հանդիպումը կազմակերպել` Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում: Այս մասին հայտնել Է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների արտահերթ նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ТАСС-ը:
«Թուրքիան այն քիչ երկրներից է, որոնք կարող են երկխոսություն հաստատել երկու կողմերի հետ։ Մինչև պատերազմի սկսվելը մենք ծրագրել էինք երկու արտգործնախարարների հանդիպում կազմակարել՝Անթալիայի դիվանագիտական համաժողովի շրջանակում: Լավրովը երեկ հաստատել է իր մասնակցությունը (դիվանագիտական համաժողովին), բայց ես չգիտեմ ՝ կարող է արդյոք այս պայմաններում գալ Ուկրաինայի ԱԳ նախարարը», - ասել է նա։