«Հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի». Պուտինը՝ ռազմական գործողությունների մասին
Դիտել նաև
Պուտինն ու Փաշինյանը կրկին կհանդիպեն... հունիսին
ԱԺ նախագահը ընդունել է Վլադիմիր Վարդանյանի հրաժարականի դիմումը
Քրեական գործի քննությունը տապալված է. նախկին ոստիկանապետին դատարան չեն կարողանում բերել
Իրանի շուրջ ԱՄՆ-ին հակադրվում են Ռուսաստանն ու Չինաստանը. ի՞նչ զարգացումներ սպասել
Պուտինը ընդունել է «Խաղաղության խորհրդին» միանալու հրավերը․ Թրամփ
«Ուկրաինայի ապառազմականացման և ապազգայնացման հատուկ գործողության ընթացքում ռուս զինծառայողները ճեղքել են պաշտպանությունը Վոլնովախայի շրջանում, որը ազգայնականներն ուժեղացնում էին գրեթե 8 տարի»,- ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նախագահը նշել է, որ հատուկ գործողությունն ընթանում է ըստ պլանի՝ ժամանակացույցին խիստ համապատասխան։ Նրա խոսքով, զինվորներն ու սպաները գործում են խիզախ՝ շարքերում մնալով անգամ վիրավոր վիճակում։
Միևնույն ժամանակ նախագահը նշել է, իբրև թե Ուկրաինայում ազգայնականներն ու օտարերկրյա վարձկանները թաքնվում են խաղաղ բնակիչների հետևում՝ մարդկանց օգտագործելով որպես կենդանի վահան և ընդգծել, որ ռուսներն ու ուկրաինացիները մեկ ժողովուրդ են։ Նախագահի խոսքով՝ ինքը երբեք չի հրաժարվի այդ գաղափարից։
Zham.am

