Ուկրաինական պատվիրակությունը մեկնել է ՌԴ ներկայացուցիչների հետ բանակցությունների
Ուկրաինայի պատվիրակությունը կեսօրից հետո մեկնել է Ռուսաստանի հետ բանակցությունների։ Տեղեկությունը հայտնում է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը։
Պաշտոնյան Twitter-ում լուսանկար է հրապարակել, որում ինքն ու «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան նստած են ուղղաթիռի խցիկում ։
«Գնում ենք ՌԴ–ի հետ բանակցությունների։ Արդեն ուղղաթիռներում ենք։ Մի քանի ժամից կսկսենք...», - գրել է Պոդոլյակը։
Նշենք, որ բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 28-ին Բելառուսի Գոմելի մարզում։