Լեւոն Արոնյանը պարտվեց
Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում ավարտին մոտեցող FIDE Grand Prix շարքի երրորդ մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով պարտվեց ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչիին: Հայկական շախմատի առաջատարը հանձնվեց 34-րդ քայլում:
Լեւոն Արոնյանը երկրորդ պարտությունը կրեց մրցաշարում եւ զրկվեց մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունից: Վերջին տուրից առաջ նա հավաքել է 3.5 միավոր: 8-րդ տուրի բոլոր պարտիաները դեռ չեն ավարտվել: Վերջին տուրի զույգերը եւս դեռ հայտնի չեն:
Zham.am