Մարդիկ փող չունեն ապրելու, դրա համար քիչ են ուտում...
Մենակ սա էր պակասում: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ. հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստանում արտադրվել է 255.2 հազար տոննա հաց, ինչն 2015թ, համանման ցուցանիշից պակաս է 2.3%-ով։
Այս միտումը պայմանավորում է մի կողմից արտագաղթի աճով, և որքան նվազում է բնակչությունը, այնքան նվազում են սպառման, դրա հետևանքով՝ արտադրության ծավալները, մյուս կողմից էլ մարդկանց սոցիալական վիճակն է վատթարացել, և նրանց գնողունակությունը զգալի ընկել է: Առաջին անհրաժեշտության սննդամթերքի ծավալների նվազումն այս երկու «չարքի» մասին է վկայում:
Մարդիկ փող չունեն ապրելու, դրա համար քիչ են ուտում, քանի որ ամեն ամիս վիճակագրական տվյակները ցույց են տալիս, որ ալյուրի պահանջարկը նվազում է:
Միայն կա ուտողի քանակի նվազում, այլ պատճառ չի կարող ունենալ, որովհետև հացն այսօր առաջին անհրաժեշտության սննդատեսակ է: Սրանից վատ էլ ինչ սպասենք:
Սաթեն Մանասյանի ՖԲ էջից
Լուսանկարը՝ «Շիրակ» կենտրոնի

