Իսպանիան հարձակողական զենք կմատակարարի Ուկրաինային
Դիտել նաև
Երևան ժամանող Իսպանիայի վարչապետի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում
Իսպանիան հաղթեց Անգլիային ու չորրորդ անգամ դարձավ ֆուտբոլի Եվրոպայի չեմպիոն
Գրեթե երեք տարվա իմ դիվանագիտական առաքելությունն Իսպանիայում մոտեցավ իր ավարտին. Դեսպանի ուղերձը
Իսպանիայի փոխվարչապետը կորոնավիրուսով է վարակվել
Իսպանիան կորոնավիրուսից մահերի թվով գերազանցել է Չինաստանի ցուցանիշը
Իսպանիայի Թագավորությունը հարձակողական սպառազինություն կտրամադրի Ուկրաինային, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով վարչապետ Պեդրո Սանչեսին։
Սանչեսի խոսքով՝ Իսպանիան Ուկրաինայում ռուսական զորքերի հատուկ գործողությունը միշտ համարել է հարձակում Եվրոպայի, եվրոպական սկզբունքների ու արժեքների վրա։ Ուստի Իսպանիան աջակցում է եվրոպական հիմնադրամի ակտիվացմանը՝ Եվրամիության կողմից Ուկրաինային պաշտպանական եւ հարձակողական զենք մատակարարելու համար։ Իսպանիան այս հիմնադրամի չորրորդ դոնորն է։
«Սա է իմ եւ Իսպանիայի կառավարության դիրքորոշումը: Եվ ես կարծում եմ, որ այն ադեկվատ է»,- ասել է Սանչեսը։
Նա նաեւ վստահություն է հայտնել, որ «Եվրոպային սպառնացող վտանգին» պետք է տրվի համակարգված եւ միասնական «եվրոպական պատասխան»։

