Այսօր նախատեսված է ռուս-ուկրաինական բանակցությունների երկրորդ փուլը
Դիտել նաև
Նախիջևանից զենք է գնում Ուկրաինա. ահա թե ինչին կարող են խանգարել ռուս սահմանապահները (տեսանյութ)
Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր
Ռուս սահմանապահները հեռացվելու են Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից
Ո՞ւմ են խանգարում ռուս սահմանապահները Հայաստանում (տեսանյութ)
Բաքուն ու Մոսկվան իրարից գոհ են
Ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է այսօր՝ մարտի 2-ին, ինչպես կողմերն ի սկզբանե պայմանավորվել էին:
«Ինչպես ի սկզբանե պայմանավորվածություն էր ձեռք բերվել, հանդիպումը պետք է կայանա մարտի 2-ին»,- ասել է աղբյուրը։
Երկուշաբթի օրը Բելառուսի Գոմելի մարզում ռուս-ուկրաինական բանակցություններ են տեղի ունեցել, հանդիպումը տևել է հինգ ժամ։ Ռուսական պատվիրակությունը գլխավորում էր նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Ավելի վաղ նա ասել էր, որ ռուսական պատվիրակությունը պատրաստ է ուկրաինական կողմի հետ բանակցել այնքան ժամանակ, որքան կպահանջվի պայմանավորվածությունների հասնելու համար։ Մեդինսկին հայտնել է նաև, որ Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները նախապես պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել Բելառուսում։