ԱՄՆ-ը փակում է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար
Վաշինգտոնը փակում է երկրի օդային տարածքը ռուսական բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով Կոնգրեսում։
«Այսօր ես հայտարարում եմ, որ մենք, մեր դաշնակիցների օրինակով, Ռուսաստանի էլ ավելի մեկուսացման համար, փակում ենք ամերիկյան օդային տարածքը ռուսական բոլոր ավիաչվերթների համար և ավելացնում ճնշումը նրանց տնտեսության վրա»,-ասել է նա։
ԱՄՆ տրանսպորտի նախարարության փոխանցմամբ՝ ԱՄՆ ավիատարածքի օգտագործման արգելքը վերաբերում է Ռուսաստանի հետ կապ ունեցող բոլոր ինքնաթիռներին, նույնիսկ չարտերային չվերթ իրականացնողներին։