Ռուսական զորքն արգելափակել է Ուկրաինայի մուտքն Ազովի ծով. Տեսանյութ
Ուկրաինայի զինված ուժերի ելքը դեպի Ազովի ծով այսօրվա դրությամբ ամբողջովին փակվել է ռուսական բանակային ստորաբաժանումների կողմից։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Դոնեցկի ժողովրդական հանրապետության առաջապահ ստորաբաժանումները դուրս են եկել Դոնեցկի շրջանի վարչական սահման ու միացել են Ռուսաստանի բանակային ուժերի հետ, որի արդյունքում Ուկրաինան զրկվել է Ազովի ծով դուրս գալու ելքից», - ասել է նա։