Դժվար է լրագրողներին աշխատել, երբ պետությունը ստում է. Սաթիկ Սեյրանյան. Տեսանյութ
Դիտել նաև
Դատարանը որոշեց. Ստյոպա Սաֆարյանը պետք է ներողություն խնդրի Սաթիկ Սեյրանյանից
Սաթիկ Սեյրանյանը վերընտրվեց
Հայկոյի առողջական վիճակում կա դրական փոփոխություն. Կամո Սեյրանյան
Թույլ մի՛ տվեք՝ իշխանություններն իրագործեն ազատ մամուլը փակելու իրենց նպատակը
ՀԺՄ-ն կոչ է անում զերծ մնալ ժողովրդավարության սկզբունքներին, խոսքի ազատությանը հակասող նախագծերն օրենք դարձնելուց
Պատերազմի հետևանքներից է այն ծանր իրողությունը, որ Հայաստանում հասարակության մոտ կա լրջագույն անվստահություն պետական պաշտոնական մարմինների տարածած տեղեկատվության, պաշտոնական խոսքի նկատմամբ: Այս մասին «Հայկական օրակարգ» հետպատերազմյան անելիքներ թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստանի ժուռնալիստների միության» նախագահ Սաթիկ Սեյրանյանը։
«Պետությունն, իշխանություններն ամեն օր խաբում էին մարդկանց, և նրանք նոյեմբերի 10-ից հետո արթնացան բոլորովին այլ իրականությունում։ Պաշտոնական տեղեկատվության առանձին ներկայացուցիչներ, պաշտոնյաներ սոցցանցերում կամ այլ հարթակներում խոսում էին Գետաշենը գրավելու մասին, բայց մարդիկ արթնացան և տեսան, որ Շուշին և Հադրութն են հանձնել», - ասաց Սաթիկ Սեյրանյանը։