Զելենսկին ԵՄ-ին միանալու խնդրանքով փաստաթուղթ է ստորագրել, իսկ Գերմանիայի արտգործնախարարն ասել է, որ «նման հարցերը չեն լուծվում մի քանի ամսում»
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկուշաբթի՝ փետրվարի 28-ին, ստորագրել է Եվրոմիությանն անդամակցելու Ուկրաինայի դիմումը, հայտնում է Գերագույն ռադայի կայքը։
Ավելի վաղ վարչապետ Դենիս Շմիհալը հայտարարել էր, որ Ուկրաինան ԵՄ-ին անդամակցելու դիմում է ներկայացնում հատուկ ընթացակարգով։
Իր հերթին Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը նղել է, որ հասկանում և աջակցում է Եվրամիությանն անդամակցելու Ուկրաինայի ցանկությունը, սակայն գտնում է, որ ընդունման գործընթացը չի կարող տեղի ունենալ մեկ գիշերում։ Այդ մասին նա հայտարարել է երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում, հաղորդում է TASS-ը։
«Ինչ վերաբերում է ԵՄ-ին անդամակցելուն, ապա դա չի նշանակում, որ մենք արթնացել ենք նոր աշխարհում։ Անդամակցություն ստանալն այնպիսի բան չէ, որ կարելի է որոշել մի քանի ամսվա ընթացքում, դա ինտենսիվ ու խորը փոխակերպման գործընթաց է»,- ընդգծել է Բերբոկը։
Zham.am