Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը թմրամիջոց պահելու կասկածանքով բերման է ենթարկվել
Դիտել նաև
«Ո՞վ է ՀՀ-ում ներդրում կատարելու, եթե այստեղ իրավական աճպարարություններով հնարավոր է մարդուն ունեզրկել»․ Արա Պողոսյան
«Եթե մրցույթի անցկացման հասցեն «պետական գաղտնիք» է, դժվար չէ կռահել դրա արդյունքը»․ Անուշ Պողոսյան
«Նախարարի տեղակալներից մեկը գործառույթներ չունի, բայց չի զրկվել պարգևավճարներից»․ Անուշ Պողոսյան
Իշխանական ամրոցը փուլ կգա, երբ նրանց ականջներին կհասնի արդար ցասման ձայնը… Արա Պողոսյան
«Մեկօրյա պատերազմում Ադրբեջանը բախվել է կոշտ դիմադրության»․ Արա Պողոսյան
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, փետրվարի 26-ին ոստիկանները Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու բաժին են բերման ենթարկել 2 քաղաքացու:
Նրանք են՝ Երևանի բնակիչներ, 42-ամյա Ներսես Պողոսյանը և 42-ամյա Սեյրան Սարգսյանը:
Ներսես Պողոսյանը Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է․ նրա մոտ օգտագործված կաթուցիչ է հայտնաբերվել։ Պողոսյանը հայտնել է, որ իր մոտ հայտնաբերված կաթուցիչն ինքը գտել է մեկ օր առաջ երեկոյան՝ Նոր Նորքի 2-րդ զանգվածում գտնվող այգուց:
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նշանակվել է դատանյութագիտական փորձաքննություն:
Ն. Պողոսյանն ու Ս. Սարգսյանը բաց են թողնվել:

