«Դա կվնասի մեր ազգային շահին»․ Վրաստանը չի միացել ՌԴ նկատմամբ պատժամիջոցներին
Վրաստանը չի միացել Ռուսաստանի դեմ արևմուտքի պատժամիջոցներին, քանի որ այն կվնասի զբոսաշրջությանը, գինեգործներին, արտադրողներին և ֆերմերներին։ Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
«Ինձանից ի՞նչ է պահանջում ընդդիմությունը․ որ ես պատժամիջոցներ կիրառեմ իմ ժողովրդի նկատմա՞մբ։ Եվ դրանից ո՞վ կտուժի, մեր բնակչությունը, մեր տնտեսությունը, մեր միլիոնից ավելի հայրենակիցներ, ովքեր չեն կարողանա ֆինանսական գործարքներ կնքել»,- ասել է Ղարիբաշվիլին՝ հավելելով, որ ավելորդ էմոցիաները ոչ մի լավ բանի չեն հանգեցնի, բացի Վրաստանի ազգային շահին վնասելուց։ Այս մասին հայտնում ա Russia.Today-ը։