Ուկրաինացիները ռուսական բանակի հայազգի զինվորի են գերեվարել
Դիտել նաև
Ամերիկյան Foreign Policy-ն կանխատեսում է, որ Ուկրաինան խոշոր պարտություն է կրելու մոտ ժամանակներս
Սենսացիոն բացահայտում. պարզվում է՝ ռուս-ուկրաինական պատերազմում ուկրաինական կողմից սպանվածների և անհայտ կորածների թիվը հասնում է 1 մլն 700 հազարի
Ինչի՞ շուրջ համաձայնության եկավ Դոնալդ Թրամփը Վլադիմիր Զելենսկու և եվրոպական լիդերների հետ Վաշինգտոնում
Մեդվեդևը նշել է Պուտինի և Թրամփի՝Ալյասկայում հանդիպման հինգ հիմնական արդյունքներն Ռուսաստանի համար
Ի՞նչ են ցույց տալիս Պուտին-Թրամփ հանդիպման առաջին արդյունքները
Ուկրաինայում հայազգի զինվորի են գերեվարել․ այս մասին հայտնում են ուկրաինական տելեգրամյան ալիքները՝ հրապարակելով զինծառայողի լուսանկարն ու հարցաքննության մանրամասները։
22–ամյա շարքային Գրիգորյան Գեորգին պատմել է, որ ինքը եղել է ռուսական հետևակի զրահապատ մեքենայի մեջ, որը խոցվել է, ինչից հետո ինքը գերեվարվել է։
Նա պատմել է, որ նախ մասնակցել են զորավարժությունների, ինչից հետո իրենցից վերցրել են հեռախոսները, կապի միջոցներն ու տեղափոխել Ուկրաինայի սահման։
Հարցին՝ ինքը ցանկանում է կռվել ուկրաինացի ժողովրդի դեմ, զինծառայողը պատասխանել է. «Ոչ մի կերպ»։
Աղբյուր՝ 168.am

