Իրանը ողջունել Է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունները
Դիտել նաև
Իրանի ուղղությամբ հսկայական նավատորմ է շարժվում․ հուսով եմ՝ դրա կարիքը չի լինի․ Թրամփ
«Հայաստանի հարավային հարևանությամբ իրավիճակը կտրուկ լարվում է»․ Նաիրի Հոխիկյան
Հրապարակվել է Իրանում տեղի ունեցած ցույցերի ընթացքում արձանագրված զոհերի պաշտոնական թիվը
Իրանը բացել է իր օդային տարածքը
Այս պահի դրությամբ Իրանում ցույցեր, հավաքներ տեղի չեն ունենում. ՀՀ-ում Իրանի դեսպան
Թեհրանը ողջունում է բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև և հուսով է, որ երկխոսությունը կնպաստի տարածաշրջանի ճգնաժամի լուծմանը: Փետրվարի 28-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Դա լավ նորություն է, բանակցությունները Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. դա այն է, ինչի կոչ էինք անում մենք հենց առաջին օրվանից: Քաղաքական երկխոսությունը միջոց է կայուն որոշում գտնելու այն խնդիրների համար, որոնք տասնամյակներ գոյություն ունեն տարածաշրջանում»,-ասել Է նա:

