Չինաստանը չի աջակցել SWIFT համակարգից ՌԴ-ի անջատմանը
Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինն այսօրվա ասուլիսում հայտարարել է, որ Չինաստանը հավանություն չի տալիս պատժամիջոցների կիրառմանը որպես հակամարտությունների կարգավորման միջոց: Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստիի»-ն:
Պատասխանելով SWIFT-ից Ռուսաստանին անջատելու Չինաստանի դիրքորոշման մասին հարցին՝ Վան Վենբինն ասել է․ «Չինաստանը չի աջակցում պատժամիջոցների կիրառմանը խնդիրների լուծման համար, և առավել ևս դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմք չունեն միջազգային իրավունքի մեջ»։
Հիշեցնենք, ավելի վաղ ԵՄ ղեկավարությունը կարգելի բոլոր տիպի գործարքները Ռուսաստանի Կենտրոնական բանկի հետ։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը։
Zham.am