Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել
29
Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին ԲՀԿ–ն դատապարտում է Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ ակնհայտ քաղաքական հետապնդումները 622 հազարի մեղադրանքը Թևանյանի գործից հանվել է. Մանուկ Սուքիասյան Ռոբերտ Քոչարյանը դուրս է գրվել «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից և տեղափոխել է ՔԿՀ Բողոքի ակցիա՝ ընդդեմ քաղաքական բռնաճնշումների (ֆոտոշարք) Պատերազմ Արցախում
Կա մասնագիտական արժանապատվության սահման, որի տերը դուք եք, վերադասը չէ․ Տաթևիկ Սողոյան Լուգանսկի հայ համայնքի հայտարարությունն՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի Ընդդիմությունը բանտում շատ ավելի ուժեղ կազմով է ներկայացված, քան՝ խորհրդարանում Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Բիշքեկում՝ ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում Ձեր երկրում ընտրություններն ավարտվել են, կարող եք դադարել ձեր ժողովրդի ականջներից լապշա կախել․ Զախարովան՝ Փաշինյանին Դատավոր Սերժ Ռուշանյանը Վեհափառի և եպիսկոպոսների գործը որոշեց ուղարկել Երևանի ընդհանուր իրավասության դատարան Արման Սարոյանը դատարան եկավ ոստիկանների ուղեկցությամբ «անամnթ», «զզվшնք» գոռոցների ներքո «Արարատ-Արմենիան» կհյուրընկալվի «Միլանին», իսկ մինչ այդ կխաղա «ԱԶ Ալմկարի» հետ, Երևանում Հայաստանը հիբրիդային, կիսաազատ երկիր է 54-րդ՝ «նախկինների» ժամանակների հորիզոնականում. Լիլիթ Գալստյան «Հայաստան 2026. Իրավունքի վախճանը» կարծես թե կատեգորիկ է հնչում. Էլինար Վարդանյան Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների բանտարկությունը Բաքվում և Երևանում նույն տրամաբանության մեջ է պետք դիտարկել «8-ամյա իշխանությունը դատում է​ 1725-ամյա Եկեղեցուն». բողոքի ակցիա Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները չեն մասնակցում դատական նիստին Որ լարերի վրա է խաղում «հայտնի անձնավորությունը», ինչու ունի համակիրներ և ինչու է... դատապարտված ձախողման Հռչակագիրը «սարի Գոքոր» չի, որ հետը ոնց ուզեք վարվեք. Էդուարդ Շարմազանով ԻՐԱՎՈՒՆՔԻ ՎԱԽՃԱՆԸ. ՀԱՅԿԱԿԱՆ ՕՐԱԿԱՐԳԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ «Հրապարակ». COP17-ը նույն COP-ը չէ, ինչն անցկացվեց Բաքվում «Խլուրդներ»–ի որս, կաշառքի մեղադրանքներ և զոքանչների ունեցվածքի ստուգում․Փաշինյանի նոր սպառնալիքները Մոսկվայում չեն հավատում Փաշինյանի հավաստիացումներին Փաշինյանը բարեփոխումների պատրվակով փորձում է գրավել հայկական եկեղեցին․ Ամստերդամ «Սրբազան պայքարի» գործով հերթական դատական նիստում քննվելու է Չախալյանի և Իգոր Սարգսյանի խափանման միջոցների հարցը 4 հարազատ կորցրած արցախցի կինը տուն չի կարողանում ձեռք բերել. բաց նամակ՝ ՀՀ իշխանությանը Կառավարությունը Ջենիֆեր Լոպեսի համերգի կազմակերպչից չի կարողանում հետ ստանալ վերադարձի ենթակա 1.3 մլն դոլարը. «Ազատություն» «Թևանյանի «գործը» պայթելու է դատարանում»,-Մանուկ Սուքիասյան «Որպեսզի սոցիալական խնդիրները չվերածվեն կազմակերպված շարժման, պրոֆիլակտիկ ձևով ռուսամետ ընդդիմության ղեկավարությունը չեզոքացվում է». քաղտեխնոլոգ Տիգրանաշենը վերցնելով՝ Ադրբեջանը կախվելու է Երևանի վրա. Հովհաննես Իշխանյան Ռոբերտ Քոչարյանի կալանքի որոշումը կբողոքարկվի. պաշտպան ԵՄ տնտեսության առավելությունները վերանում են. Ուրսուլա ֆոն դեր Լեյեն Նիկոլը՝ բոլշևիկ, մոնղոլ-թաթարական վարքագիծ, Քոչարյան-ատյացություն. Տիգրան Քոչարյան Լավրով. Փաշինյանի մեկնաբանությունները ԵՄ հանրաքվեի վերաբերյալ խոսում են սեփական ժողովրդի նկատմամբ նրա վստահության պակասի մասին

Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ․ մեղադրանքների շարքը համալրվել է

Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը կմնա կալանքի տակ: 2022 թվականի հունվարի 4-ին Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու ժամկետը դատավոր Դավիթ Արղամանյանն ակնհայտ ապօրինի կերպով երկարացրել էր ևս 2 ամսով, իսկ վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի ակնհայտ ապօրինի որոշմամբ օրինական ուժի մեջ է թողնվել Դավիթ Արղամանյանի որոշումը, ասված է Հովսեփյանի փաստաբանական խմբի տարածած հաղորդագրությունում:

«Ընդգծենք, որ սույն դատավորները որևէ տվյալ չունենալով, թե հաջորդ 2 ամիսների ընթացքում նախաքննական մարմինն ինչ գործողություններ պետք է կատարի և որքան ժամանակ է անհրաժեշտ դրանց կատարման համար, «փակ աչքերով» որոշել են, որ այդ չբացահայտված գործողությունները կատարելու համար քննիչին անհրաժեշտ է ևս 2 ամիս ժամանակ, ինչպես նաև, որ ազատության մեջ հայտնվելու դեպքում Աղվան Հովսեփյանը կարող է խոչընդոտել այդ չբացահայտված գործողությունների կատարմանը (նույնիսկ եթե օրինակ, քննիչը պետք է իր աշխատասենյակում փաստաթղթերի զննումներ կատարի կամ ինչ-որ փաստաթղթեր ստանալու հարցումներ կատարի, որոնց կատարմանն Աղվան Հովսեփյանն, անգամ ամենամեծ ցանկության դեպքում, չի կարող խոչընդոտել)։

Ուղղակի ակնհայտ էր, որ սույն դատավորներն ի վիճակի չեն Աղվան Հովսեփյանի վերաբերյալ գործով արդար և օրինական որոշում կայացնել, ուստի նրանց երկուսին էլ ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել, որոնք նույն դատավորները մերժել են, համարելով, թե իրենք անկախ և անաչառ դատավորներ են կամ որ գոնե այդպիսին կարող են լինել հասարակության աչքում։

Քանի որ դատավորներ Դավիթ Արղամանյանն ու Արմեն Դանիելյանն իրենց որոշումներով ակնհայտ ապօրինի կալանքի տակ են պահում Աղվան Հովսեփյանին, ուստի հաշվի առնելով իրավապահ մարմինների կողմից ձևավորած նոր պրակտիկան, հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով դատավորներ Դավիթ Արղամանյանի և Արմեն Դանիելյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու խնդրանքով դիմել ՀՀ բարձրագույն դատական խորհրդին, նրանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցել քրեական գործ՝ ենթարկելով քրեական պատասխանատվության:

Ի լրումն վերը նշվածի, հարկ ենք համարում նշել, որ քրեական հետապնդման մարմինները ևս քաջ գիտակցում են, որ Աղվան Հովսեփյանն ակնհայտ ապօրինի է պահվում կալանքի տակ, ուստի որոշել են նրան կալանքի տակ պահելու ժամկետը հերթական անգամ ապօրինի երկարացնելուց առաջ առաջադրված մեղադրանքների շարքը համալրվել է ևս մի շինծու և ապօրինի մեղադրանքով։ Իսկ նպատակը հետևյալն է․ քանի որ Աղվան Հովսեփյանին կալանքի տակ պահելու ժամկետը լրանում է 2022 թվականի մարտի 7-ին, ուստի ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն Աղվան Հովսեփյանի կալանքի տակ պահելու ժամկետը կրկին երկարացնելու համար ձևական հիմքեր ապահովելու նպատակով մինչև համապատասխան միջնորդությամբ դատարանին դիմելը, նրան նոր անհիմն մեղադրանք է առաջադրել մի դեպքով, որի վերաբերյալ տվյալները վաղուց են առկա քրեական գործում, սակայն այն նախկինում չեն դիտարկել որպես հանցագործութուն։

Իսկ ներկայումս, քանի որ մեղադրանքի կողմին և կալանքի ժամկետը երկարացնող դատավորին շատ խիստ է անհրաժեշտ նոր մեղադրանքը և կալանքի գոնե ձևական հիմնավորումը, ուստի նույն դեպքն արդեն իսկ որակվել է որպես հանցագործություն։

Հուսով ենք, որ սույն գործով հրապարակային դատաքննությունը շուտ կսկսի և հնարավորություն կունենանք հանրությանը ցույց տալ ոչ միայն այդ մեղադրանքների անհիմն լինելն, այլ նաև մատնացույց անել այն ակնհայտ խտրական վերաբերմունքը, որը քրեական հետապնդման մարմինների կողմից դրսևորվում է Աղվան Հովսեփյանի նկատմամբ, քանզի այդ մարմինները նույն արարքն այլ անձանց պարագայում այլ կերպ են որակում կամ չեն որակում որպես հանցագործություն, իսկ Աղվան Հովսեփայնի պարագայում դրանք, տարրական իրավաբանությունն անտեսելով, պարտադիր որակվում են որպես ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություններ», - ասված է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>