Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Վարդգես Բաղրյանի մահվան կապակցությամբ
![Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Վարդգես Բաղրյանի մահվան կապակցությամբ](/timthumb.php?src=/disc/27-02-22/5088dea124ada26e2e0023a74e0e744e.jpg&w=450)
Դիտել նաև
ՀՀ իշխանությունները չեն հասկանում, թե որքանով է կապված մեր տնտեսությունը Ռուսաստանի հետ․ Լևոն Քոչարյան․ Sputnik
Նպատակն ինձ ամեն գնով ինչ-որ բանում մեղադրելն է. Լևոն Քոչարյան (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Մայիսի 9-ի առթիվ
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել
Փաշինյանին ասել են՝ STOP. անցել ես անդառնալիության կետը. Քոչարյան (տեսանյութ)
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ցավակցել է Արցախի ԱԺ նախկին պատգամավոր, լրագրող, հրապարակախոս Վարդգես Բաղրյանի մահվան կապակցությամբ:
«Խոր ցավով տեղեկացա Արցախի Հանրապետության մի քանի գումարումների պատգամավոր, լրագրող, հրապարակախոս, գրողների միության անդամ Վարդգես Բաղրյանի մահվան մասին։ Նա մտավորական էր, որն ապրում էր Արցախով ու Արցախի համար։ Անուրանալի է Վարդգես Բաղրյանի դերը Արցախի հեռուստատեսության կայացման գործում:
Ջերմորեն եմ հիշում մեր հանդիպումներն ու զրույցները Արցախի, նրա ապագայի, հայ ժողովրդի ներուժի օգտագործման մասին։
Խորը ցավակցություններս եմ հայտնում Վարդգես Բաղրյանի ընդտանիքին, հարազատներին։
Ռոբերտ Քոչարյան
27.02.2022թ.»,-ասված է ցավակցական ուղերձում