Սուրենավանում տրակտորն ընկել է ջրատարը. 28-ամյա վարորդի դին տրակտորի միջից դուրս են բերել փրկարարները
Դիտել նաև
20 օր գիշերային ժամերին մի շարք փողոցներ միակողմանի փակ կլինի
Անկանխիկ գործարքների դեպքում 5000 դրամի փոխարեն, 6000 հետվճար կստանաք
Կոտայքի լեռնային գոտիներով 15 հոգանոց արշավախումբը մոլորվել է
Սկսել են այլևս չհիշատակել Արցախյան առաջին և երկրորդ պատերազմները․ Կարեն Ճշմարիտյան
Արցախը կորցնելու հետևանքները դեռ չեն գիտակցվում. Կարինե Նալչաջյան (տեսանյութ)
Արարատի մարզում, փետրվարի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 19:50-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայութան 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սուրենավան գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտամիջյան հատվածում անցնող Կախանովի ջրանցքում «Բելառուս» մակնիշի տրակտոր է ընկել:
Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Արարատի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Քաղաքացիները իրենց ուժերով, վերամբարձ կռունկի միջոցով դուրս են բերել ջրանցքից տրակտորը, ապա փրկարարները այնտեղից դուրս են բերել երիտասարդ տղայի դին:
Մահացածը Սուրենավան գյուղի բնակիչ, 28-ամյա Գագիկ Անդրեասյանն էր:

