Փաշինյանը գիտի՝ կաբինետի այլընտրանքը քննիչի մոտ ցուցմունք տալն է․ ընդդիմությունը ծանր գին է վճարելու Մեր ժողովուրդը խենթանում է խաբված լինելու ցանկությունից ՍԴ երկու դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
22
Փաշինյանը Հայաստանում հակասահմանադրական կարգ է հաստատել. Ստեփան Դանիելյան Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական տվեց իր պաշտոնից, տարոսը՝ Նիկոլ Փաշինյանին Իրանը Փաշինյանի իշխանությանը մեղադրում է դավաճանության մե՞ջ «Տելեկոմ Արմենիան» և «Ազերտելեկոմ»՝ ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին. 50 մտավորականների հայտարարությունը Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Պատերազմ Արցախում
Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում. Մարիաննա Ղահրամանյան Հրազդանցիներ, իմացե՛ք. ԱՄՆ բնակիչները դատի են տալիս ԱԲ տվյալների կենտրոններին անտանելի աղմուկի պատճառով Չենք ճանաչում մեկին, որի ծաղիկները Եվրոպա են ուղարկել. հայ ծաղկաբույծները՝ ՌԴ-ի սահմանափակումների հետևանքների մասին Փաշինյանը գիտի՝ կաբինետի այլընտրանքը քննիչի մոտ ցուցմունք տալն է․ ընդդիմությունը ծանր գին է վճարելու Փաշինյանը Հայաստանում հակասահմանադրական կարգ է հաստատել. Ստեփան Դանիելյան Մեր նկատմամբ սա տեղեկատվական տեռոր է. Գոհար Մելոյան Պատերազմ՝ մեր հիշողության դեմ. ո՞վ հաղթեց՝ սիրտը՞, թե՞ ստամոքսը. Աշոտյան ՔՊ-ականների սիրելի ու եղբայրական ադրբեջանցիները Հայաստանը զավթելու և հայերին կոտորելու փառատոն են անցկացրել Որտեղ է հայտնաբերվել ջրահեղձ եղած երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել ՀԱԿ-ն ընդդիմադիր ուժերին առաջարկում է «Ոչ»-ի ճակատ ստեղծել՝ սահմանադրական փոփոխություններին դիմակայելու համար Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական տվեց իր պաշտոնից, տարոսը՝ Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ-ն ու Իրանը համաձայնության են եկել վերջնական համաձայնագրի շուրջ Մեր ժողովուրդը խենթանում է խաբված լինելու ցանկությունից Կալանավորվել է Մարտուն Գրիգորյանի որդին Հենրիխ Մխիթարյան․ Իմ կյանքում ոչինչ չէի խմբագրի ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնում Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական վթարից Կալանավորել են Դավիթ Ղազինյանի սանիկին. պատգամավորի թեկնածուն ևս կալանավորված է. «Արմլուր» ՍԴ երկու դատավոր չեն մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը Ութսունհինգ տարի առաջ՝ 1941 թվականի հունիսի 22-ին, սկսվեց Հայրենական մեծ պատերազմը «Ի՞նչ երաշխիքներ կան, որ Ադրբեջանը չի վերահսկելու հայկական ինտերնետ տրաֆիկը՝ անհրաժեշտ պահին անելով հակահայկական միջամտություններ». Վարուժան Գեղամյան Իրանը Փաշինյանի իշխանությանը մեղադրում է դավաճանության մե՞ջ «Տելեկոմ Արմենիան» և «Ազերտելեկոմ»՝ ընկերությունները ստորագրել են ինտերնետ տրաֆիկի տարանցման վերաբերյալ համաձայնագիր Երկրաշարժ Տավուշում․ Իջևանում, Նոյեմբերյանում և մի շարք գյուղերում զգացվել են ցնցումները Ազատությո՛ւն Անդրանիկ Թևանյանին, ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին. 50 մտավորականների հայտարարությունը Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են դատարանի նույն նիստում. ՍԴ Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին.Բաղանիսին, Կոթիին «Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը

Լուծելով ուկրաինական թնջուկը՝ Մոսկվան վերջնականապես հաստատվելու է որպես մաքինդերյան Հարթլենդի առանցք-երկիր

«Նա, ով տնօրինում է Արևելյան Եվրոպան, տնօրինում է Հարթլենդը: Նա, ով տնօրինում է Հարթլենդը, տնօրինում է Համաշխարհային Կղզին: Նա, ով տնօրինում է Համաշխարհային Կղզին, տնօրինում է աշխարհը»:
 
Հելֆորդ Մաքինդերի այս դասական դարձած աշխարհաքաղաքական բանաձևը շարունակում է պահպանել իր արդիականությունը:
 
Եվրասիական Հարթլենդում Ռուսաստանի շարունակական ամրապնդումը դրա դրսևորումներից է:
 
Չեզոքացնելով Թուրքիայից, իսկ իրականում՝ անգլոսաքսոնական աշխարհից եկող վտանգները Ղազախստանում՝ Մոսկվան դիրքավորվեց որպես Կենտրոնական Ասիայի առանցքային դերակատար՝ միաժամանակ ընդգծելով իր նշանակությունն այդ տարածաշրջանի երկրների ու Չինաստանի միջև հարաբերությունների կառուցման գործում (ի դեպ, նկատել ե՞ք, որ ղազախներից Ուկրաինայում ՌԴ գործողություններով ամենաշատը անհանգստացած են տապալված հեղաշրջման կուրատորները, այդ թվում՝ Կիևում գտնվող ղազախ նախկին պաշտոնյա ու օլիգարխ Աբլյազովը):
 
Ամրապնդվելով Արցախում՝ Մոսկվան դարձավ Կովկասի միակ իրական ակտորը: Առաջիկայում դա իր դրսևորումները կունենա նաև Վրաստանում, որտեղ թուրքական կապիտալը վերջին շրջանում սկսել է լուրջ անհարմարություններ զգալ (Նամահվանի ՀԷԿ-ի մեգանախագծի ձախողումը՝ դրան ապացույց), իսկ Բաքուն սկսել է զիջել Մոսկվային էլեկտրաէներգիայի մատակարարման ծավալներով:
 
Նույն ռազմավարության ներքո է օրերս կայացել ռուս-ադրբեջանական դաշնակցային հարաբերությունների հաստատման մասին հռչակագրի ընդունումը, որն իր մեջ որևէ ռիսկ չի պարունակում Հայաստանի համար: Հակառակը՝ դրանով իսկ Մոսկվան առնվազն բերում է Ապշերոնի սուլթանատը կանխատեսելիության դաշտ: Պատահական չէ ադրբեջանցի մի շարք փորձագետների վրդովմունքը հռչակագրի առթիվ:
 
Այս համատեքստում է անհրաժեշտ դիտարկել նաև 2018 թ. օգոստոսին ստորագրված Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիան, համաձայն որի կասպյան ավազանում կարող են գտնվել բացառապես կասպյան երկրների ռազմական նավերը: Սա ևս լուրջ առաջխաղացում էր Կասպյան-Կովկասյան տարածաշրջանում:
 
Այս ամենին զուգահեռ Մոսկվային հաջողվեց վերջնականապես իրեն ենթարկեցնել տարիներ շարունակ կոմպլեմենտարիզմով տառապող Բելառուսին, որն արդեն այսօր, տարբեր աղբյուրների համաձայն, ուղիղ մասնակցություն է ունենում ռուսական օպերացիային: Չինաստան-Ղազախստան-Ռուսաստան-Բելառուս լոգիստիկան դառնում է կարևորագույն աշխարհաքաղաքական զարկերակ, եվրասիական Հարթլենդի գեոտնտեսական ողնաշարներից մեկը:
 
Լուծելով ուկրաինական թնջուկը՝ Մոսկվան վերջնականապես հաստատվելու է որպես մաքինդերյան Հարթլենդի առանցք-երկիր: Դա ռուսական իդեոկրատիայի վերջնական նպատակներից է, որի ուղղությամբ Մոսկվան աշխատում է 2007 թ. Պուտինի Մյունխենյան ելույթից ի վեր:
 
Ձևավորվող աշխարհակարգն առանձնանալու է ուժային կենտրոնների կողմից հստակեցված ազդեցության գոտիներով: Արևմուտքի կրավորական կեցվածքը Ուկրաինայում ընթացող գործողությունների վերաբերյալ դրա դրսևորումներից է:
Ու սա ընդամենը այսբերգի գագաթն է:
 
Քաղաքագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>