Շոյգուն հանձնարարել է հարգանքով վերաբերվել զենքը վայր դրած ուկրաինացի զինվորերին և ապահովել ելքեր
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ներկայումս ռազմական գործողությունների շրջանում հիմնականում դիմադրություն են ցուցաբերում ազգայնականների զինված խմբերը։
Միաժամանակ, ուկրաինացի զինվորականները փորձում են խուսափել բախումներից և պայմանավորվել միջանցքների հարցով՝ առանց զենքի օպերացիայի գոտուց դուրս գալու համար, նշել են գերատեսչությունում։
Իր հերթին Շոյգուն հատուկ հանձնարարականներ է տվել բոլոր ստորաբաժանումների հրամանատարներին հարգանքով վերաբերվել ուկրաինացի զինծառայողներին։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողները, ի տարբերություն ազգայնականների, երդվել են ուկրաինացի ժողովրդին և ենթարկվել են հրամաններին, հարգանքով վերաբերվե՛ք նրանց»,-հայտնել է Շոյգուն և հորդորել, որպեսզի մշակվեն անվտանգ միջանցքներ օպերացիայի շրջաններից՝ զենքը վայր դրած ուկրաինացի զինվորականների անվտանգ ելքն ապահովելու համար։
Աղբյուր՝ 24news.am