Սերյոժա Ստեփանյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ
Դիտել նաև
Էներգետիկ անվտանգությունը ինքնիշխանության հենասյուներից է․ Վահե Դավթյան
Թուրքական գազային հաբը՝ «Եվրասիայի նոր էներգետիկ կենտրոնն» այդպես էլ չծնվեց․ Վահե Դավթյան
Բաքուն կրկին փորձում է օրակարգ բերել Ադրբեջանում առաջին ատոմակայանի կառուցման հարցը. Վահե Դավթյան
«Նոր քաղաքական կտակարան՝ ըստ Նիկոլի». Արտակ Զաքարյան
Մոսկվան Երևանին է առաջարկել մոդուլային ատոմային կայանի կառուցման նախագիծը. Վահե Դավթյան
ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի Սերյոժա Ստեփանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի Սերյոժա Ստեփանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ» , - նշված է հրամանագրում։

