ՌԴ ՊՆ-ն հերքել է Ուկրաինայում խոցված ինքնաթիռի մասին տեղեկությունը
Ուկրաինայի տարածքում խփված ռուսական ինքնաթիռի մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ՊՆ-ն։
Ավելի վաղ Reuters-ը՝ վկայակոչելով ուկրաինացի զինվորականներին, հայտնել էր, որ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը ռուսական ինքնաթիռ է խոցել Ուկրաինայի արևելյան հատվածում։

