Թյուրքագետը՝ Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի և ռազմավարական թշնամի Ադրբեջանի միջև կնքված համաձայնագրի մասին. Տեսանյութ
Թուրքագետ Վարուժան Գեղամյանի խոսքով, Պուտին-Ալիեւ հանդիպումը Մոսկվայում եւ դաշնակցային հարաբերությունների մասին համաձայնագրի ստորագրումը արձանագրում է, որ թե՛ Ռուսաստանում, որը մեր ռազմավարական դաշնակիցն է, թե՛ Ադրբեջանում, որը մեր ռազմավարական թշնամին է, կա ընկալում, որ ՀՀ դեֆակտո իշխանությունը փաստացի հրաժարվել է Արցախի հարցի քաղաքական օրակարգից: Այն վաղուց նրանց համար վերածվել է սոցիալական խնդրի, այն էլ՝ այնքան ժամանակ, որքան դրա հանրային պահանջը կլինի:
Անդրադառնալով Ադրբեջանի եւ Թուրքիայի միջեւ ստորագրված, ապա նաեւ վավերացված Շուշիի հռչակագրին, թուրքագետը շեշտեց՝ այն ուղիղ սպասնալիք է ՀՀ համար: Այն առաջին անգամ իրավական հնարավորություն է տալիս Թուրքիային ներկա լինել Հարավային Կովկասում, ինչը սպառնալիք է ընկալում նաեւ Ռուսաստանը՝ փորձելով ապահովագրել, առնվազն, դրա ծավալումը: