Ուկրաինայում սկսվել է 18-ից մինչև 60 տարեկան պահեստայինների զորակոչ
Դիտել նաև
Ձմեռային զորակոչը երկարաձգվել է մինչև 2026 թ. փետրվարի 13-ը ներառյալ
Ձմեռային զորակոչը կմեկնարկի 2026թ․ հունվարի 7-ից, զորացրումը՝ հունվարի 8-ից
Ձմեռային զորակոչից սկսած ծառայությունը կդառնա մեկ ու կես տարի
Հայտնի են ձմեռային զորակոչի և զորացրման օրերը․ մեկնարկը հունվարի 7-ից է
2024-ի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է մինչև օգոստոսի 15-ը
Ուկրաինան սկսել է 18-ից մինչեւ 60 տարեկան պահեստայինների զորակոչ: Փետրվարի 23-ին այդ մասն ասված է Ուկրաինայի զինված ուժերի Գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։
«2022 թվականի փետրվարի 22-ին Ուկրաինայի նախագահ (Վլադիմիր Զելենսկին) աստորագրել է Ուկրանիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի՝ «Հատուկ շրջանում պահեստայինների թվից անձանց զինվորական ծառայության զորակոչելու մասին» հրամանը: Զորակոչի ենթակա կլինեն 18-ից միտնչեւ 60 տարեկան պահեստայինները: Դրանք կլինեն ինչպես սպաներ, այնպես էլ շարքային եւ սերժանտական կազմ»,- նշված է հաղորդագրության մեջ: Ճշտվում է, որ զորակոչն սկսվել է փետրվարի 23-ին, ծառայության առավելագույն ժամկետը 1 տարի է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

