Մենք չենք արտոնում Հայաստանի իշխանությանը մեր անունից բանակցել թուրք-ադրբեջանական կողմի հետ. ստորագրահավաք
«Ազատագրական Շարժումը» տեղեկացնում է.
Սիրելի գործընկերներ, «Ազատագրական Շարժումը» 2022թ. փետրվարի 25-ից մեկնարկում է ստորագրահավաք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Միջոցառման մեկնարկը կատրվի Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը՝ փետրվարի 25-ին, ժամը 12:00-ին Եռաբլուրից։ Այսպիսով մենք չենք արտոնում Հայաստանի իշխանությանը մեր անունից բանակցել թուրք-ադրբեջանական կողմի հետ: Ակնկալում ենք բոլոր ընդդիմադիր քաղաքական, հասարակական ուժերի և անհատների ակտիվ մասնակցությունն այս նախաձեռնությանը: ՉԿԱ ՈՐԵՎԷ ՔԱՂԱՔԱԿԱՆ, ԿՈւՍԱԿՑԱԿԱՆ ՇԱՀ, ՈՐԸ ԿԱՐԵԼԻ Է ՎԵՐ ԴԱՍԵԼ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՇԱՀԻՑ, ԻՍԿ ԱԶԳԱՅԻՆ ՇԱՀԵՐԻՑ Է ԲԽՈւՄ ՕՐ ԱՌԱՋ ԱԶԱՏԱԳՐՎԵԼԸ՝ ԱՅՍ ԹՈւՐՔԱՀՊԱՏԱԿ ԻՇԽԱՆՈւԹՅՈւՆՆԵՐԻՑ։ «ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՈւՄ»