106 հազար դոլար՝ Ռոմանոս Պետրոսյանի բնակարանի համար
106 հազար դոլար՝ Ռոմանոս Պետրոսյանի բնակարանի համար
Ինչպե՞ս կարող է ժողովրդի մի զգալի հատված մանկամիտ լինել եւ կարծել, թե թավշիստները լոկ աշխատավարձով ապրող, ազնիվ մարդիկ են։ Armlur-ը հայտնում է, որ 2019 թվականի սկզբին Ռոմանոս Պետրոսյանը հայտարարագրել է երկու բնակարան՝ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, որից մեկը տարեվերջին 17 մլն 800 հազար դրամով վաճառել է: Բացի այս, նա ունի նաեւ հողամաս՝ Ակունք համայնքում: Նույն տարում Ռոմանոս Պետրոսյանը «Միկշին» ընկերությունից ձեռք է բերել բնակարան՝ Արաբկիր վարչական շրջանում, 51 մլն 357 հազար դրամ արժեքով կամ շուրջ 106 հազար դոլարով:
Նմանապես 1990-ականների սկզբին ավտոկայարանում բաժակների տակ շարիկ ֆռռացնող, միամիտներին խաբող ջեբկիրներն էին հայտարարում՝ ժողովուրդ ջան, լրիվ արդար ա։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից