Հայաստանը լռելու հիանալի հնարավորություն է բաց թողել. և չթռնել գլխից բարձր՝ Ռուսաստանի դեմ. Կոլերովը՝ ՀՀ ԱԳՆ հայտարարության մասին
ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական, ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը ֆեյսբուքյան իր էջում մեկնաբանել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանի հայտարարությունն առ այն, որ «Հայաստանի օրակարգում Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները ճանաչելու հարց չկա»։
«Հայաստանը լռելու հիանալի հնարավորություն է բաց թողել. և չթռնել գլխից բարձր՝ Ռուսաստանի դեմ։
Եւ ոչինչ պետք չէ հորինել Փաշինյանի՝ Ռուսաստանի նկատմամբ լոյալության մասին, երբ նա ակնհայտորեն կարող էր ցույց չտալ իր հերթական Նժդեհին», - գրել է։
Փետրվարի 21-ի հատուկ տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունները ճանաչելու որոշման մասին։ Համապատասխան փաստաթղթերը ստորագրվել էին ուղերձից հետո։
Zham.am