ՔՊ-ն տապալեց «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարություն ընդունելու համար ընդդիմության հրավիրած արտահերթ նիստը. Տեսանյութ
ԱԺ արտահերթ նիստը չգումարվեց քվորումի բացակայության հետևանքով։ Գրանցվել է 29 պատգամավոր։ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշարկանն ասաց, որ ԱԺ կանոնանկարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ գրանցումը շարունակվում է մինչև անհրաժեշտ թվով պատգամավորների գրանցումը, բայց ոչ ավելի, քան 4 ժամ։
Նշենք, որ նիստին չեն մասնակցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։
Zham.am

