Ում է պատկանում ադրբեջանցիներին հաց չտված «Յասաման» ռեստորանը
«Յասաման» ռեստորանն այսօր հրաժարվել է կազմակերպել Եվրանեսթի՝ Հայաստան եկած պատվիրակների համար նախատեսված ճաշկերույթը, այլ կերպ ասած՝ ռեստորանը հրաժարվել է հաց տալ Հայաստան եկած ադրբեջանցի երկու պատգամավորներին։
«Oragir.news»-ը գրում է, որ ռեստորանը պատկանում է Կոտայքի նախկին մարզպետ Կարապետ Գուլոյանի ընտանիքին։
Լրատվամիջոցը փորձել է տեղեկությունը ճշտել Գուլոյանից, բայց նրա հետ կապ հաստատել չի հաջողվել։
Սոցցանցերում բազմաթիվ օգտատերեր շնորհակալություն են հայտնել այդ ռեստորանին՝ ադրբեջանցիներին չկերակրելու համար։