Ֆրանսիայի արտգործնախարարը չեղարկել է Լավրովի հետ հանդիպումը
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը չեղարկել է ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հանդիպումը, որը պետք է կայանար փետրվարի 25-ին՝ Փարիզում։ Այս մասին նա ասել է լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հանդիպումը նախատեսված էր ուրբաթ օրը, բայց՝ ոչ»,- ասել է Դրիանը: Նա շեշտել է, որ Լավրովի հետ բանակցությունների մասին խոսք էր գնում միայն այն դեպքում, եթե Ուկրաինա ներխուժում չլինի։

