«Աբովյանի ողբերգական վթարից տուժած 15-ամյա աղջիկն անգիտակից է». Գևորգ Դերձյան
Դիտել նաև
«Արծվիկն այսօր կրկին ժպտում է ու խաղում». Գևորգ Դերձյան. Տեսանյութ
Տավուշի մարզում դաժանորեն ծեծված 6-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, նրա կյանքին դեռեւս վտանգ է սպառնում
Քաղաքապետի մամուլի խոսնակի գրառումն է․ երբ պետք է արտասահմանի մեր քաղաքացիների քամակը համբուրում են, երբ չէ՝ նման կերպ վարվում
Գյումրիում շների հարձակումից տուժած 2.5 տարեկան երեխան վիրահատվել է. վիճակը ծանր է
Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի քարտուղար Գևորգ Դերձյանը հայտնում է. «Աբովյանում տեղի ունեցած ողբերգական վթարից հետո գանգուղեղային ծանր վնասվածքներով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել 15-ամյա աղջիկ երեխա: Ունի գլխուղեղի և թոքերի սալջարդ, ազդրոսկրերի կոտրվածքներ: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Անգիտակից է, միացված է արհեստական շնչառության սարք: Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Փետրվարի 20-ին՝ ժամը 20:03-ին, Աբովյան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, որի հետևանքով կա հինգ զոհ»:

